Սահակդուխտ Սյունեցի

Սահակդուխտ Սյունեցի
Սահակդուխտ Սյունեցի

Սահակդուխտ Սյունեցին ութերորդ դարի հայ նշանավոր բանաստեղծուհի, երաժիշտ, շարականագիր և մանկավարժ է, ով հայտնի է որպես հայ գրականության և երաժշտական արվեստի պատմության մեջ մեզ հասած առաջին կին հեղինակը: Նա նաև համաշխարհային քրիստոնեական հոգևոր երաժշտության ու բանաստեղծության առաջին կին ներկայացուցիչներից է՝ ստեղծագործելով բյուզանդական հայտնի բանաստեղծուհի Կասիայից մեկ դար առաջ: Սահակդուխտի ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը վկայում է վաղ միջնադարյան Հայաստանում կանանց կրթության և հոգևոր-մշակութային կյանքում ունեցած բարձր դերի մասին: Սահակդուխտը ծնվել է յոթերորդ դարի վերջին՝ մոտավորապես 675 թվականին, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինում: Նա Դվինի կաթողիկոսարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագերեց Սահակի դուստրն էր և ութերորդ դարի նշանավոր գիտնական, աստվածաբան, թարգմանիչ, բանաստեղծ ու երաժշտության տեսաբան Ստեփանոս Սյունեցու կրտսեր քույրը: Մանկուց մեծանալով հոգևոր և գիտական միջավայրում՝ նա ստացել է փայլուն կրթություն Դվինի կաթողիկոսարանի դպրոցում և հմտացել երաժշտական արվեստի ու բանաստեղծական խոսքի մեջ: Տասներեքերորդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակդուխտը վաղ հասակից ընտրել է կուսակրոն և ճգնավորական կյանքի ուղին: Առանձնանալով Գառնիի ձորի քարայրներից մեկում՝ նա իր ամբողջ կյանքը նվիրել է աղոթքին, ստեղծագործական աշխատանքին և մանկավարժությանը: Ժամանակի խիստ բարքերին համապատասխան՝ նա քարայրում վարագույրի ետևից երաժշտություն և երգեցողություն է ուսուցանել բազմաթիվ աշակերտների՝ դառնալով հայ իրականության մեջ երաժշտական կրթության առաջին կին մանկավարժը: Բա