Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան
Կարեն Հակոբյան

Ամերիկաբնակ հայ դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր և Նյու Յորքում գործող Պեգասուս կամերային նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար։ Երաժշտական բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ-ում՝ ավարտելով Յուտայի համալսարանի դաշնամուրային կատարողական բաժնի բակալավրիատն ու մագիստրատուրան, այնուհետև մասնագիտական կրթությունը շարունակել է Նյու Յորքի Մանհեթենի երաժշտական դպրոցում և Մաննես երաժշտական քոլեջում՝ ուսանելով պրոֆեսոր Արկադի Արոնովի ղեկավարությամբ։ Միջազգային բեմերում առաջին խոշոր հաջողությունը գրանցել է տասնյոթ տարեկանում՝ մենահամերգով հանդես գալով Նյու Յորքի Քարնեգի հոլ համերգասրահում։ Կատարողական և ստեղծագործական ուղու ընթացքում Կարեն Հակոբյանը դարձել է մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ արժանացել է Համաշխարհային դաշնամուրային միջազգային մրցույթի բրոնզե մեդալի, Պինոյի միջազգային դաշնամուրային մրցույթի առաջին մրցանակի, Հայկական ժառանգության դաշնակահարների միջազգային մրցույթի երկրորդ մրցանակի, ինչպես նաև Ֆայթ դաշնամուրային մրցույթի և Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների միության Մորտոն Գուլդի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցանակի։ Որպես մենակատար և նվագախմբերի հետ համագործակցող երաժիշտ՝ նա համերգային շրջագայություններով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Մեքսիկայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում, մասնակցել է Լիլի, Ջինա Բախաուերի և Մյուզիք դ'Աբոր միջազգային փառատոներին։ Նրա կատարումները հեռարձակվել են Ամերիկայի ձայն, Ալ Ջազիրա, Հայաստանի հանրային ռադիո, Արգենտինայի և Մեքսիկա