Ջերի Տարքանյան

Ջերի Տարքանյանն ամերիկացի համալսարանական բասկետբոլի մարզիչ էր՝ հայկական ծագմամբ։ Նա ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Յուքլիդ քաղաքում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում, և համարվում է NCAA պատմության ամենահաջող մարզիչներից մեկը։