Հովհաննես Իսակով

Հովհաննես Իսակով
Հովհաննես Իսակով

Հայ ռազմածովային գործիչ, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, գիտնական, գրող և Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ում ծննդյան անուն-ազգանունն է Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան։ Նա ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին Ելիզավետպոլի նահանգի Հաջիքենդ գյուղում՝ երկաթուղային տեխնիկ Ստեփան Տեր-Իսահակյանի և ծագումով էստոնացի Իդա Լաուերի ընտանիքում։ 1913 թվականին գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1914 թվականի սեպտեմբերին, ընդունվել է ծովային գարդեմարինյան դասընթացներ, որոնք ավարտել է 1917 թվականին՝ ստանալով միչմանի կոչում և ծառայության անցնելով Բալթիական նավատորմում։ Զինվորական ծառայության ընթացքում Հովհաննես Իսակովը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ծովային մարտերին և Բալթիական նավատորմի նշանավոր Սառցային արշավին։ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիային կից բարձրագույն հրամանատարական դասընթացները, ղեկավարել է Սևծովյան և Բալթիական նավատորմերի շտաբներն ու նավատորմերը, իսկ 1938 թվականից զբաղեցրել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ժողովրդական կոմիսարի տեղակալի և գլխավոր ծովային շտաբի պետի պաշտոնները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համակարգել է Բալթիական, Սևծովյան և Կասպյան նավատորմերի ռազմական գործողությունները՝ Լենինգրադի պաշտպանության և Կովկասի ճակատամարտի ընթացքում։ 1942 թվականի հոկտեմբերին Տուապսեի մոտ մղված մարտերում ստացել է ծանր վիրավորում, որի հետևանքով կորցրել է ոտքը, սակայն