Հերակլես

Հերակլեսը հին հունական դիցաբանության լեգենդար հերոս է, որին ավանդաբար համարում են Զևսի և Ալկմենեի որդին։ Նա հայտնի է իր մեծ ուժով և արքա Եվրիսթևսի հանձնարարած տասներկու սխրանքներով։ Հելլենիստական շրջանում հայկական Վահագնին նույնացրել են Հերակլեսի հետ։