Հայկ Նահապետ

Հայկ Նահապետը հայոց առասպելական նահապետն ու հայ ժողովրդի հիմնադիրն է։ Հայկական ավանդության համաձայն՝ նա Հայոց ձորի ճակատամարտում հաղթել է բաբելոնյան բռնակալ Բելին, իսկ ճակատամարտն ավանդաբար թվագրվում է մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին։ Այդ ամսաթիվը կապվում է հայկական ավանդական տոմարի սկզբի հետ։