Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան

Հայ կաթողիկե եկեղեցու ականավոր գործիչ, Կիլիկիո հայոց կաթողիկոս-պատրիարք և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ, ում ծննդյան անուն-ազգանունն է Ղազարոս Հարությունի Աղաջանյան։ Նա ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում՝ Կարինից գաղթած Հարություն և Իսկուհի Աղաջանյանների ընտանիքում։ 1906 թվականին տեղափոխվել է Հռոմ՝ ուսանելու Ուրբանյան քոլեջում և Հայկական Լևոնյան քահանայապետական վարժարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի գիտական աստիճաններ։ 1917 թվականի դեկտեմբերի 23-ին ձեռնադրվել է քահանա՝ ընդունելով Ֆրանսուա անունը։ 1919-ից 1921 թվականներին հովվական ծառայություն է իրականացրել Թիֆլիսում, այնուհետև վերադարձել է Հռոմ, դասավանդել Ուրբանյան համալսարանում և 1932-ից 1937 թվականներին ղեկավարել Հայկական Լևոնյան վարժարանը։ 1935 թվականի հուլիսին Գրիգոր Աղաջանյանը օծվել է եպիսկոպոս, իսկ 1937 թվականի նոյեմբերի 30-ին Բեյրութում ընտրվել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք՝ ստանալով Գրիգոր Պետրոս Տասնհինգերորդ անունը։ Պատրիարքության քսանհինգ տարիների ընթացքում նա մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունից հետո սփյուռքում հայ կաթողիկե համայնքների վերակազմավորման, վարժարանների հիմնադրման, եկեղեցիների կառուցման և մշակութային կյանքի աշխուժացման գործում։ 1946 թվականի փետրվարի 18-ին Հռոմի Պիոս Տասներկուերորդ պապը նրան շնորհել է կարդինալի աստիճան։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնական կառավարման համակարգում կարդինալ Աղաջանյանը զբաղեցրել է բարձրագույն պատասխանատու պաշտոններ։ 1955 թվականից գլխավորել է Արևելյան եկեղեցիների կանոնագիրքը մշա