Էդուարդ Թոփչյան

Էդուարդ Թոփչյան
Էդուարդ Թոփչյան

Հայ դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ում լրիվ անուն-ազգանունն է Էդուարդ Ստեփանի Թոփչյան։ Նա ծնվել է 1971 թվականի մայիսի 6-ին Երևանում՝ գրականագետ և արվեստաբան Ստեփան Թոփչյանի ընտանիքում։ Բարձրագույն երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում, իսկ դիրիժորության արվեստն ուսանել է դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ՝ հետագայում մասնագիտական խորհրդատվություններ ստանալով նաև համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորներ սըր Գեորգ Շոլթիից, Կլաուդիո Աբադոյից և Նելլո Սանտիից։ Մասնագիտական դիրիժորական գործունեությունը Էդուարդ Թոփչյանը սկսել է 1991 թվականին՝ հիմնադրելով «Սերենադ» կամերային նվագախումբը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մրցանակների է արժանացել միջազգային երաժշտական մրցույթներում, թողարկել է մի շարք ձայնասկավառակներ և շուրջ յոթ հարյուր համերգային ելույթներով հանդես է եկել եվրոպական երկրների հեղինակավոր բեմերում։ 2000 թվականին Էդուարդ Թոփչյանը նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ղեկավարելով նվագախմբի սիմֆոնիկ ու օպերային ծրագրերը և համերգային շրջագայությունները Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում։ Համերգային գործունեության ընթացքում նա որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է աշխարհի շուրջ հիսուն նվագախմբեր, այդ թվում՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Շտուտգարտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը և Մոնտե Կառլոյի ֆիլհարմոնիկ