Դավիթ Իգնատիուս

Դավիթ Իգնատիուս
Դավիթ Իգնատիուս

Հայկական ծագմամբ ամերիկացի լրագրող, արտաքին քաղաքականության մեկնաբան և վիպասան, ում լրիվ անուն-ազգանունն է Դավիթ Ռեյնոլդս Իգնատիուս։ Նա ծնվել է 1950 թվականի մայիսի 26-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նախարար, հայկական արմատներ ունեցող Փոլ Ռոբերտ Իգնատիուսի և Նենսի Վայզեր Իգնատիուսի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վաշինգտոնի Սուրբ Ալբանի դպրոցում։ 1973 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի քոլեջը՝ ստանալով քաղաքական տեսության բակալավրի աստիճան, իսկ 1975 թվականին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում ստացել է տնտեսագիտության դիպլոմ։ Լրագրողական գործունեությունը Դավիթ Իգնատիուսը սկսել է «Վաշինգտոն Մանթլի» պարբերականում՝ որպես խմբագիր, որից հետո աշխատել է Փիթսբուրգում։ 1976 թվականին միացել է «Ուոլ Սթրիթ Ջորնալ» թերթի խմբագրությանը՝ լուսաբանելով արդյունաբերության, ԱՄՆ արդարադատության նախարարության, Կենտրոնական հետախուզական վարչության և Սենատի գործունեությունը։ 1980-ից 1983 թվականներին աշխատել է Բեյրութում որպես թերթի մերձավորարևելյան թղթակից, իսկ 1984-ից 1986 թվականներին Վաշինգտոնում զբաղեցրել է գլխավոր դիվանագիտական թղթակցի պաշտոնը։ 1986 թվականին տեղափոխվել է «Վաշինգտոն Փոստ» թերթ, որտեղ խմբագրել է կիրակնօրյա վերլուծական բաժինը, 1990-ից 1992 թվականներին ղեկավարել է միջազգային լուրերի բաժինը՝ համակարգելով Պարսից ծոցի պատերազմի լուսաբանումը, իսկ 1993-ից 1999 թվականներին զբաղեցրել է բիզնես լուրերի գծով գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։ 2000-ից 2002 թվականներին Դավիթ Իգնատիուսը Փարիզում զբաղեցրել է «Ինթե