Դարոն Մալաքյան

Դարոն Մալաքյան
Դարոն Մալաքյան

Հայկական ծագմամբ ամերիկացի երաժիշտ, երգիչ, կիթառահար, երգահան, պրոդյուսեր, «Սիսթեմ օֆ ըն Դաուն» ռոք խմբի համահիմնադիր և «Սքարս օն Բրոդվեյ» երաժշտական նախագծի հիմնադիր, ում լրիվ անուն-ազգանունն է Դարոն Վարդանի Մալաքյան։ Նա ծնվել է 1975 թվականի հուլիսի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ թաղամասում՝ իրաքահայ և իրանահայ արմատներ ունեցող նկարիչ ու պարուսույց Վարդան Մալաքյանի և քանդակագործ Զեփյուռ Մալաքյանի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Հոլիվուդի Ռոուզ և Ալեքս Փիլիբոս հայկական վարժարանում, որտեղ ծանոթացել է իր ապագա խմբակիցների հետ, ապա ուսանել է Լոս Անջելեսի Ռուզվելտի և Գլենդելի միջնակարգ դպրոցներում։ Երաժշտությամբ տարվել է վաղ մանկությունից՝ սկզբում հարվածային գործիքներ նվագելով, իսկ տասնմեկ տարեկանից սկսել է նվագել կիթառ և ստեղծագործել։ Երաժշտական պրոֆեսիոնալ գործունեությունը Դարոն Մալաքյանը սկսել է 1990-ական թվականների սկզբին։ 1992 թվականին Սերժ Թանկյանի հետ համատեղ հիմնադրել է «Սոյլ» խումբը, որի հիմքի վրա 1994 թվականին ձևավորվել է «Սիսթեմ օֆ ըն Դաուն» աշխարհահռչակ ալտերնատիվ մետալ խումբը։ Մալաքյանը հանդիսանում է խմբի կիթառահարը, վոկալիստներից մեկը և երգերի մեծ մասի երաժշտության ու բազմաթիվ տեքստերի հեղինակը։ Նրա ստեղծագործական ձեռագիրը միավորում է ծանր ռոքի և մետալի հնչողությունը հայկական ժողովրդական մեղեդիների ու մերձավորարևելյան երաժշտական տարրերի հետ։ 1998-ից 2005 թվականներին խումբը թողարկել է հինգ ստուդիական ալբոմ՝ «Սիսթեմ օֆ ըն Դաուն», «Թոքսիսիթի», «Գողացեք այս ալբոմը», «Մեզմերայզ» և «Հիպնոթայզ», որոնք վաճառվել են ավելի քան քառասուն մի