Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուր

Քսաներորդ դարի համաշխարհային մշակույթի պատմությունը հնարավոր չէ պատկերացնել առանց Շառլ Ազնավուրի: Ֆրանսիական շանսոնի լեգենդը, հանճարեղ երգիչը, բանաստեղծն ու դերասանը ճանաչվել է հարյուրամյակի մեծագույն արվեստագետ, ում ձայնն ու հույզերը սահմաններ չեն ճանաչել: Ազնավուրը եղել է ոչ միայն ֆրանսիական մշակույթի դեսպանն աշխարհում, այլև հայ ժողովրդի մեծագույն զավակը, ով իր ողջ կյանքով ու գործունեությամբ մարմնավորել է տաղանդի, տոկունության և մարդասիրության վեհագույն արժեքները: Նրա արվեստը դարձել է մի ամբողջ դարաշրջանի հոգևոր տարեգրությունը: Վաղարշակ Ազնավուրյանի և Քնար Բաղդասարյանի ընտանիքում 1924 թվականին Փարիզում ծնված Շառլը մանկությունից շնչել է արվեստի մթնոլորտը: Սակայն համաշխարհային փառքի տանող ճանապարհը հարթ չէր: Երկար տարիներ նա ստիպված էր պայքարել կարծրատիպերի դեմ, քանի որ քննադատները թերահավատորեն էին մոտենում նրա յուրահատուկ ձայնին և արտաքինին: Ամեն ինչ փոխվեց, երբ նրա տաղանդը նկատեց մեծն Էդիթ Պիաֆը: Շուտով Ազնավուրի հեղինակած երգերը և անկրկնելի կատարումները գրավեցին Փարիզի լավագույն բեմերը, իսկ ավելի ուշ՝ ամբողջ աշխարհը: Նա հեղինակեց ավելի քան հազար երկու հարյուր երգ, որոնք հնչեցին աշխարհի տարբեր լեզուներով և վաճառվեցին միլիոնավոր օրինակներով: Ազնավուրի կապը հայրենիքի՝ Հայաստանի հետ եղել է անքակտելի և սրբազան: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո նա հիմնադրեց Ազնավուրը Հայաստանին հիմնադրամը՝ իրականացնելով աննախադեպ մարդասիրական առաքելություն: Նրա նախաձեռնությամբ աշխարհահռչակ երգիչները ձայնագրեցին Քեզ համար, Հայաստան երգը, որը դարձավ օգնության և համերաշխությա