Բաբկեն Չոբանյան

Բաբկեն Չոբանյան
Բաբկեն Չոբանյան

Հայ դերասան, հաղորդավար, ասմունքող և Հայաստանի վաստակավոր արտիստ։ Նա ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 9-ին Գյումրիում։ Չորրորդ դասարանից հաճախել է Աննա Պետրոսյանի ղեկավարած «Առասպել» դպրաթատրոն, որտեղ կատարել է իր առաջին բեմական դերը՝ «Փոքրիկ իշխանը»։ 1994 թվականին ավարտել է Գյումրիի թիվ 7 միջնակարգ դպրոցը, որից հետո տեղափոխվել է Երևան և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ ուսանելով և ավարտելով այն 1998 թվականին։ Բեմական մասնագիտական գործունեությունը սկսել է 1999 թվականին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ աշխատել է մինչև 2007 թվականը։ Այս թատրոնում նա խաղացել է մի շարք նշանակալի դերեր՝ Վարոս՝ «Հեղնար աղբյուր», Արամ՝ «Հրեշը լուսնի վրա», Լևոն յոթերորդ՝ «Կիլիկիո արքան» և Կառլսոն՝ «Մանչուկը և Կառլսոնը» ներկայացումներում։ 2007-ից 2021 թվականներին հանդես է եկել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ մարմնավորելով թատերախմբի առաջատար դերերն ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բեմադրություններում։ Թատրոնին զուգահեռ չորս տարի դասավանդել է բեմական խոսք և դերասանի վարպետություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում։ Կինոյի և հեռուստատեսության ոլորտում Բաբկեն Չոբանյանը նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նրա կինոաշխատանքների շարքում են «Գարեգին Նժդեհ», «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Կյանք ու կռիվ 2», «Էրկեն կիշեր», «Անհայտ բաժանորդ», «Ոսկե դուբլ», «Արտոյի երկիրը» և «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմերը, ինչպես նաև «Հատուկ բաժին», «Հոսանքին հակա