Արտյոմ Մանուկյան

Արտյոմ Մանուկյան
Արտյոմ Մանուկյան

Հայ թավջութակահար, բաս-կիթառահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր։ Նա ծնվել է 1983 թվականի հունիսի 28-ին Երևանում՝ դաշնակահարուհու և ջազային երաժշտության ձայնապնակների մեծ հավաքածու ունեցող հոր ընտանիքում։ Ութ տարեկանից հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան, իսկ մեկ տարի ուսանել է նաև Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում։ Դպրոցական տարիներին նվագել է Փոքր ջազ համույթում, իսկ կոնտրաբաս և բաս-կիթառ նվագել սովորել է ինքնուրույն։ 2000-ից 2005 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը՝ դասական կրթություն ստանալով Մեդեա Աբրահամյանի և Արամ Թալալյանի դասարաններում։ Մասնագիտական գործունեության վաղ շրջանում Արտյոմ Մանուկյանը հանդես է եկել հայաստանյան մի շարք հայտնի երաժշտական խմբերում՝ համադրելով դասական թավջութակի հնչողությունը ջազի, ֆանկի, հիփ-հոփի և ժողովրդական երաժշտության տարրերի հետ։ Նա նվագել է Կատուներ ջազ-ռոք խմբում, իսկ 2005 թվականից միացել է Արտո Թունջբոյաջյանի հիմնադրած Արմենիան Նեյվի Բենդ համույթին՝ որպես խմբի ամենաերիտասարդ անդամ և մասնակցել միջազգային շրջագայությունների ու ձայնագրությունների։ Հայաստանյան բեմերում համագործակցել է նաև Տիգրան Համասյանի, Վահագն Հայրապետյանի, Ռուբեն Հախվերդյանի, Ինգա և Անուշ Արշակյանների և Դորիանս խմբի հետ։ 2010 թվականին Արտյոմ Մանուկյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես, որտեղ ծավալել է լայն միջազգային գործունեություն որպես մենակատար, սեսիոն երաժիշտ և կինոերաժշտության հեղինակ։ Նա ձայնագրվել և բեմ է բարձրացել համաշխարհային ճանաչում ո